Տվյալների լրագրության դասընթաց Թբիլիսիում

Տվյալների լրագրությամբ զբաղվող և հետաքրքրվող մասնագետների համար ForSet-ում դասընթացի հնարավորություն կա։ Ծրագրի տևողությունը 6-8 ամիս է և բաղկացած է երեք փուլերից։ Առաջինի ժամանակ մասնակիցները Թբիլիսիում կանցնեն երեքշաբաթյա դասընթաց, ինչպես նաև օնլայն մենթորության հնարավորություն կստանան։

Այս ընթացքում մասնակիցները պետք ա բարելավեն տվյալների հավաքագրման, դրանք վերլուծելու և պատմություն դարձնելու իրենց կարողությունները։ Ակնկալվում է, որ մասնակիցները պետք է հետազոտեն թեման, նախագծեն խնդիրն ու լուծումները, ստանան մեդիա արտադրանք և ForSet-ի թիմի օգնությամբ հրապարակեն վերջնական արդյունքը։

Աշխատանքային թեմաներ յուրաքանչյուր մասնակցի համար պետք է լինեն նշված բոլոր ուղղություններով՝ ժողովրդավարություն, տնտեսություն, քաղաքականություն։

2021-2022 տարվա համար ընտրվելու են 8-10 մասնակիցներ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվանականի սեպտեմբերի 30-ն է։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] հասցեով, իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար անցեք այս հղումով։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

3 Responses to “Տվյալների լրագրության դասընթաց Թբիլիսիում”
  1. Liana Arakelyan says:

    Դասընթացին մասնակցելու հայտ

  2. Liana says:

    Դասընթացին մասնակցելու հայտ

  3. Liana says:

    Հետաքրքրված եմ դասընթացով, խնդրում եմ դիտարկել իմ մասնակցության հնարավորությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *