Արևելյան գործընկերության երկրների լրագրողական ցանցը նպատակ ունի ամրապնդել մասնագիտական կապն ու գործունեության շրջանակը, որպեսզի պատրաստվեն տարածաշրջանային խնդիրների մասին համատեղ նյութեր։

Ծրագիրը ֆինանսավորում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի մեդիայի զարգացման ֆոնդի միջոցով։

Լրագրողական համատեղ նախագծերի համար հայտարարվելու է փոքր դրամաշնորհների մրցույթ։ Նախագծերում պետք է ներառվեն լրագրողներ  Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից։

Մասնագիտական հանձնաժողովն առանձնացնելու է հաղթող 4 նախագիծ։ Ընտրված լրագրողները 600 եվրոյի սահմաններում հոնորարներ են ստանալու։

Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել այս էլեկտրոնային հասցեով՝ [email protected]։

Լրագրողական գաղափարների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է։