IOM-ի Հայաստան ծրագրերի համար հայտարարվում է հաղորդակցության մենեջերի թափուր հաստիքի մրցույթ։

Վերջինս պատասխանատու է լինելու  IOM-ի ծրագրերի՝ Հայաստանում միգրանտների իրավունքների, սոցիալական մեդիայում տեղեկատվության տարածման համար։ Թվային տեղեկատվական նյութերի միջոցով անհրաժեշտ է մեծացնել ծրագրի տեսանելիության շրջանակը, որպեսզի մարդիկ ծանոթանան կազմակերպության գործությունեության ուղղություններին։

 IOM-ն միգրանտների խնդիրներով մասնագիտացած կազմակերպություն է, որն աշխատում է կառավարությունների, միջկառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների հետ և տրամադրում խորհրդատվություն և տարբեր ծառայություններ։

Աշխատանքը 6-ամսյա է՝ հնարավոր երկարագձմամբ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 19-ն է։ Պահանջվող որակավորման և փաստաթղթերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։