Լրագրողական հետաքննություններ․ դասընթաց և դրամաշնորհ

Հետաքննական լրագրության մեջ մասնագիտանալու հնարավորություն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից՝ մեկշաբաթյա դասընթաց և դրամաշնորհներ` հետաքննական նյութեր պատրաստելու  համար։     

Հետաքննական լրագրության դասընթացն անցկացվելու է 2021-ի սեպտեմբերի 13-17-ին ՄՆԿ գրասենյակում։ Այն վարելու է Նաոմի Գոլդսմիթը՝ Մեծ Բրիտանիայից։ Նաոմին աշխատել է BBC-ում որպես լրագող, պրոդյուսեր և հաղորդավար, լուսաբանել է հակամարտություններ, զբաղվել է հետաքննական լրագրությամբ։ Ներգրավված է եղել լրագրողների ուսուցման տարբեր ծրագրերում, համագործակցել է Եվրոպական լրագրության կենտրոնի (IJC), Google-ի նորությունների նախաձեռնության (Google News Initiative), Ինտերնյուսի, Fojo մեդիա ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետ։

Դասընթացի մասնակիցները կուսումնասիրեն լրագրողական հետաքննություններ անցկացնելու գործընթացը՝  թեմայի ընտրություն, նյութերի որոնում, վարկածների մշակում, փաստերի ստուգում, համադրում, կքննարկեն հերոսների հետ աշխատանքի էթիկական հարցեր, ռիսկերի գնահատման,  լրագրողների անվտանգության խնդիրներ, կծանոթանան հետաքննական նյութերի մատուցման ֆորմատներին։ 

Դասընթացի ավարտելուց հետո մասնակիցների համար կհայտարարվի դրամաշնորհների մրցույթ, և հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն` իրենց նախընտրած թեմաներով լրագրողական հետաքննություններ անցկացնելու, հրապարակելու համար։ 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։ Նախընտրությունը կտրվի այն լրագրողներին, որոնք հետաքննական նյութերի ուշագրավ  թեմաներ կներկայացնեն։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների ճանապարհի և կեցության հարցերը կհոգա ՄՆԿ-ն։ Դասերը կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ, ամեն օր, ժամը 10։00-18։00-ը։ Աշխատանքային լեզուն հայերենն է։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 11-ն է։ 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ  Նարինե Սաֆարյանից, 055 89 57 00, [email protected]

Նաոմին Գոլդսմիթը հետաքննական նյութեր  է պատրաստել BBC-ի համար։ Դրանք վերաբերել են Արևմտյան Եվրոպայում  թմրանյութերի մաքսանենգությանը, ավտոմեքենաներում դիտավորյալ անսարքություններ թողնող ավտոմեխանիկների հանցավոր խմբի գործունեությանը, գործարաններում աշխատանքի անվտանգության պայմանների խախտումներին և այլ թեմաների։ Հետաքննական լրագրությունը Նաոմիի համար  բարձրագույն վարպետություն է և մասնագիտական մեծ պատասխանատվություն է ենթադրում։  

Դասընթացն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *