Ինչ է բացատրական լրագրությունը․ դասընթաց լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և շվեդական Fojo մեդիա ինստիտուտը  կազմակերպում են բացատրական լրագրության դասընթաց։  

Երբ, որտեղ, ինչպես

 Սեպտեմբերի  6-8-ին, ՄՆԿ գրասենյակում օֆլայն՝  համահամաճարակային կանոնների պահպանմամբ։     

Ինչ  է նախատեսվում

Տեսական կարևոր հարցերի քննարկումից բացի՝ օրվա մեծ մասը տրամադրվելու է գործնական աշխատանքին։ Դասընթացավարների հետ ատեղծելու եք բացատրական նյութեր, զարգացնելու եք ֆորմատներ, գտնելու եք մատուցման ոճ, կառուցվածք, մի խոսքով՝ հմտանալու եք բացատրական լրագրության մեջ։

Ովքեր են վարելու

Meduza կայքի Разбор բաժնի բացատրական ֆորմատները ստեղծած մասնագետները․

  • Ալեքսանդր Բորզենկոն, որը  Arzamas կրթական պորտալի պատասխանատու խմբագիրն է, այդտեղ շատ են հատկապես պատմական, մշակութային թեմաներով բացատրական նյութերը։ 2014-2018-ին աշխատել է Meduza-ում, ղեկավարել է Разбор բաժինը, նաև՝  Meduza-ի Перемотка  և  Сперва роди փոդքասթների համահեղինակներից է։   
  • Դենիս Դմիտրևը, որն աշխատում է Meduza-ում հիմնադրման օրվանից, Разбор բաժնի խմբագիրներից է։ Զբաղվում է նաև տվյալների լրագրությամբ և աշխատում է  հետաքննական խմբերի հետ, մասնագիտացած է կիբեռանվտանգության և ինտերնետային գրաքննության հարցերում։      

Ինչպես մասնակցել

Մասնակցելու համար պետք է մինչև օգոստոսի 29-ը լրացնել հետևյալ հայտը։   

Այլ մանրամասներ

Դասընթացի աշխատանքային լեզուն ռուսերենն է, դասընթացավարների հետ կարելի է հաղորդակցվել նաև անգլերեն։  

Մասնակցությունը դասընթացին անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են։ Ընտրություն կատարելիս՝ հաշվի ենք առնելու լրագրողի բացատրական նյութեր պատրաստելու փորձը, առաջարկած գաղափարները։

Ում դիմել լրացուցիչ հարցերով

ՄՆԿ՝  Նարինե Սաֆարյանին, [email protected]:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *