«Վիզուալ ինովացիոն ստուդիա» (ՎԻՍ) ՀԿ-ն 2021 թ-ի սեպտեմբերից Գորիսում կազմակերպում է վիդեոպատմությունների և կարճ վավերագրական ֆիլմերի ստեղծման՝ չորս ամիս տևողությամբ անվճար դասընթաց երիտասարդների համար:

Ի՞նչ ենք սովորելու

Վիդեոպատմության և վավերագրական ֆիլմերի արտադրություն, նկարահանման և մոնտաժի հմտություններ պրոֆեսիոնալ սարքավորումների կիրառմամբ,սոցիալական մեդիա մարքեթինգ, մեդիագրագիտություն և փաստերի ստուգում:

Ի՞նչ արդյունք ենք ստանալու

Տեսական և գործնական դասերի միջոցով, տեսանկարահանման և մոնտաժման տեխնիկայի կիրառմամբ մասնակիցները կարտադրեն 5-10 րոպեանոց վիդեոպատմություններ և վավերագրական ֆիլմեր՝ համայնքային կյանքին առնչվող տարբեր թեմաներով:

Ե՞րբ և որտե՞ղ

Դասընթացի տևողությունը չորս ամիս է՝ 2021 թ-ի սեպտեմբերից դեկտեմբեր, ամեն շաբաթ և կիրակի` օրական 3-4 ժամ: Դասերը կանցկացվեն Գորիսում, կազմակերպիչները կապահովեն հարակից գյուղական համայնքների մասնակիցների տեղափոխումը Գորիս և վերադարձը:

Ո՞վքեր կարող են դիմել

Ծրագիրը նախատեսված է Գորիս քաղաքի և հարակից գյուղերի 15-30 տարեկան երիտասարդների համար: Դիմել կարող են ինչպես լրագրողական կամ վիդեոարտադրության որոշակի փորձ ունեցող, այնպես էլ թեմայով հետաքրքրված սկսնակ երիտասարդները:

Ինչպե՞ս դիմել

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 27-ը լրացնել հետևյալ հայտը: 
Առաջին փուլն անցած դիմորդները կմասնակցեն հարցազրույցի:

Հետադարձ կապ

Հարցերի դեպքում կապ հաստատել ծրագրի ղեկավար Նվարդ Հովհաննիսյանի հետ +37491802248 հեռախոսահամարով կամ ​​[email protected] էլեկտրոնային հասցեով:

Կազմակերպության մասին

«Վիզուալ ինովացիոն ստուդիայի» նպատակն է Հայաստանում զարգացնել վիդեո ձևաչափով պատմությունների և կարճ վավերագրական ֆիլմերի արտադրությունը, կրթական տարբեր ծրագրերի միջոցով բարելավել երիտասարդների մասնագիտական հմտություններն ու խրախուսել նրանց ներգրավվածությունը այդ ոլորտում: