Միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով դասընթաց մեդիա աշխատողների համար

Միջազգային մարդասիրական իրավունքն անտիկ քաղաքակրթությունների ու կրոնների հիմքում է, և դրա իմացությունը զինված հակամարտություններ լուսաբանող մեդիա աշխատողներին թույլ կտա ապահովել՝ ավելի պրոֆեսիոնալ լուսաբանում, իմանալ՝ ինչ պաշտպանվածություն ունեն տվյալ իրավունքի ներքո, ավելի լավ հասկանալ զինված հակամարտությունները, մարդասիրական ճգնաժամերը, և այն, թե ինչ նշանակություն ունի միջազգային մարդասիրական իրավունքը նման իրավիճակներում։
 
Այս ու մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ մասնակցելով «Միջազգային մարդասիրական իրավունք․ դասընթաց՝ մեդիա աշխատողների համար» դասընթացին, որը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
 
Դասընթացը վարելու է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, ի․գ․թ․ Արա Խզմալյանը։
Հանդիպում ենք հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-17։00, Սարյան 12, 3-րդ հարկում։
Դասընթացին մասնակցությունն անվճար է։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվե՛լ:
Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։
Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *