Իֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) հունիսի 10-ին ժամը 16։00-ին լրագրողներին հրավիրում է «#Զրպարտություն, #վիրավորանք, #ատելության_խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով հանդիպման։

Հանդիպման բանախոսներն են մեդիա իրավունքի մասնագետներ Շուշան Դոյդոյանը և Արա Ղազարյանը, ովքեր լրագրողներին կներկայացնեն զրպարտության և վիրավորանքի հայցերից պաշտպանվելու իրավական մեխանիզմները։

Հանդիպման կազմակերպման գործընկերն է՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ)։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Հանդիպում ենք ՄՆԿ գրասենյակում (հասցե՝ Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ)։

Սկսում ենք ժամը 16:00-ին։

Մարզային լրագրողները հանդիպմանը կարող են միանալ Zoom հարթակի միջոցով․ Zoom hղումը այստեղ։

☎ Հարցերի դեպքում՝ 094700974

✅Հանդիպումն անցկացվում է Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «ԶԼՄ-ների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։