#ԴԻՄԱԿայումենք. մրցույթ պատանիների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումների շրջանակում, պատանիների համար հայտարարում է տեսանյութերի մրցույթ «ԴԻՄԱԿայում ենք լրավարակին» խորագրով։   

Սոցիալական մեդիայում կարճ տեսանյութերը շատ ազդեցիկ են․ դրանք ոչ միայն ժամանցի ու զվարճանքի համար են, այլ նաև կարևոր ուղերձներ տարածելու, խնդիրներ բարձրաձայնելու, լսելի դառնալու ու օգտակար լինելու գործիք են։ 

Եթե դու 13-18 տարեկան ես, օգտվում ես Տիկտոկից, Ինստագրամից, Ֆեյսբուքից, Յություբից և մյուս առցանց հարթակներից, սիրում ես տեսանյութեր նկարել, հետևում ես մեդիագրագիտության կանոններին և ուզում ես դրանք տարածել ընկերներիդ շրջանում, մասնակցի՛ր այս մրցույթին և հաղթելու դեպքում ստացի՛ր նվերներ։ 

Մրցույթին մասնակցելու համար պետք է՝

-նկարել տեսանյութ՝ ստորև ներկայացված թեմայով, 

-տարածել սոցցանցերում  #ԴԻՄԱԿայումենք հեշթեգով նոյեմբերի 9-13 մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում,

-լրացնել հայտը՝ կցելով տեսանյութի հղումը։ 

«ԴԻՄԱԿայում ենք լրավարակին» թեմայով տեսանյութը պետք է լինի առավելագույնը մինչև 3 րոպե տևողությամբ,  հետաքրքիր ու ստեղծագործական մոտեցումներով, ոճի ու ձևաչափի սահմանափակում չկա։ Տեսանյութը պետք է ներկայացնի ապատեղեկատվությունից խուսափելու և տեղեկությունները ստուգելու պարզ կանոններ, ինչպես օրինակ

  • Ստուգի՛ր տեղեկության աղբյուրը
  • Վստահի՛ր պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին և լրագրողներին
  • Ստուգի՛ր նյութի տարածման ամսաթիվը
  • Մի վստահի՛ր անանուն կամ անհայտ աղբյուրներին
  • Եթե վերնագիրը սենսացիոն է, կասկածի՛ր
  • Համեմատի՛ր և ստուգի՛ր տեղեկությունը մի քանի աղբյուրից
  • Տարբերի՛ր փաստն ու կարծիքը
  • Մի՛ տարածիր կասկածելի նյութեր
  • Դու այն ես, ինչ տարածում ես

Մեդիագրագիտության և տեղեկությունների ստուգման սկզբունքներն ու կանոնները սովորելու hամար օգտվe՛ք Media.am կայքի նյութերից՝ 

Գրագետ մեդիա սպառողին ուղղված 10 հուշում

Արագ տարածվող կեղծ լուրերը` սոցիալական մեդիայում

“Լիտերատուսի արկածները” համակարգչային խաղից։

Մասնագիտական ժյուրին կգնահատի դրանք և կընտրի 3 հաղթողների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *