ml-handbook

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երեւանի եւ մարզերի միջին եւ ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: 3-5 օր տեւողությամբ դասընթացները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին․ դրանց ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիք, նյութեր եւ ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար: Դասընթացն անվճար է. անցկացման վայրն ու օրերը կհստակեցվեն հայտերի ընդունումից հետո:

Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է:

Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է, որ կարող է դասավանդվել որպես տարբեր առարկայական ծրագրի մաս (օրինակ՝ հասարակագիտության), կամ առանձին խմբակի ձևաչափով։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կրթության և գիտության նախարարությունը համատեղ հուշագրով հաստատել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը։

ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից` որպես  ուսումնաօժանդակ գրականություն: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս տարի արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։

Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր այն ուսուցիչները, ովքեր հետաքրքված են թեմայով եւ ցանկություն ունեն վերապատրաստումից հետո կիրառել գիտելիքը դպրոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ)  համառոտ նկարագրություն, թե ինչպես եք նախատեսում ներառել մեդիագրագիտությունը դպրոցում (300 բառի սահմաններում):

Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: