«Ատելության լեզուն լրատվական դաշտում. բնորոշում, ազդեցություն, հետեւանքներ». դասընթաց լրագրողների համար

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ հրավիրում է լրագրողներին մասնակցելու «Ատելության լեզուն լրատվական դաշտում. բնորոշում, ազդեցություն, հետեւանքներ» դասընթացին։ Այն կանցկացնեն գերմանական հայտնի Deutsche Welle Ակադեմիայի մասնագետները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետների հետ միասին:

Դասընթացի մասնակիցները կվերլուծեն թեմային վերաբերող օրինակներ հայաստանյան եւ այլ երկրների լրատվամիջոցներից, կդիտարկեն երեւույթը մասնագիտական սկզբունքների, էթիկայի տեսանկյունից, կքննարկեն հասարակության վրա ատելության լեզվի կիրառման հետեւանքները տարբեր իրավիճակներում՝ հակամարտություններ, քաղաքացիական բախումներ, փոքրամասնությունների խմբերին վերաբերող լրատվական նյութեր: Ծրագրի մաս կկազմեն նաեւ գործնական աշխատանքները եւ մասնագիտական քննարկումները։

Բացի լրագրողներից՝ դասընթացին կմասնակցեն նաեւ քաղաքական գործիչների եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները:

Դասընթացը տեղի կունենա Երեւանում 2015 թվականի դեկտեմբերի 3-5-ը Հայաթ Փլեյս Երեւան հյուրանոցում: Կապահովվի թարգմանություն գերմաներենից հայերեն։

Դասընթացին կարող են մասնակցել լրագրողներ տարբեր ԶԼՄ-ներից (մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, համացանց): Մասնակցությունն անվճար է, ծախսերը հոգում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը:

Մասնակցության համար կարող են դիմել`

  • հայկական լրատվամիջոցների աշխատակիցները,
  • անկախ լրագրողները, որոնք թղթակցում են տարբեր լրատվամիջոցների,
  • քաղաքացիական լրագրողները, որոնք ունեն իրենց սեփական հարթակը:

Հակամարտությունների, քաղաքացիական բախումների եւ/կամ անհանդուրժողականության թեմաների լուսաբանման առնվազն մեկ տարվա փորձը պարտադիր է։

Խնդրում ենք Ձեր կենսագրությունը եւ դիմում-հարցաթերթիկը (ներբեռնել այստեղ) ուղարկել հետեւյալ էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected]: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015թ-ի նոյեմբերի 20-ն է: Հարցերի դեպքում զանգահարել 010 58 36 20 հեռախոսահամարով:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *