Լրագրողական դասընթացի հնարավորություն Եվրոպայում

Euro-Class-ը Հայաստանում գործող լրագրողներին, խմբագիրներին եւ ժուռնալիստիկա ուսանողներին հրավիրում է մասնակցելու Euro-Media-Class դասընթացին, որի մասնակիցները հնարավորություն կունենան 11 օրվա ընթացքում լինել եվրոպական երեք պետություններում՝ Չեխիա, Գերմանիա, Ավստրիա։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք մաստեր-կլասներ, այցեր Չեխիայի առաջատար թերթերի եւ ամսագրերի խմբագրություններ, ԵԱՀԿ Վիեննայի կենտրոնակայան, «Ազատություն, ԱզատԵվրոպա» ռադիոկայան, Չեխիայի հանրային հեռուստատեսություն, Բլումբերգի եվրոպական գրասենյակ և այլն։ Հանդիպումներ են նախատեսվում անվանի լրագրողների ու քաղաքական գործիչների հետ։

Մասնակիցները կայցելեն չեխական Պրահա, Կարլովի Վարի, Կուտնա Հորա քաղաքներ, ինչպես նաև կմեկնեն Գերմանիա՝ Դրեզդեն և Ավստրիա՝ Վիեննա։ 
Այս քաղաքներում տեսարժան վայրերում ճանաչողական այցերի նպատակը դասախոսությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելն է. Ֆոտո և վիդեո ռեպորտաժներ, նյութեր մամուլի և ինտերնետային էջերի համար՝ մուլտիմեդիան գործնականում։ Լավագույնները դասընթացի ավարտին կընտրվեն տեղում հրապարակելու համար։ Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր։

Կազմակերպված են նաև այցեր Անտոնին Դվորժակի, Ալֆոնս Մուխայի, Ֆրանց Կաֆկայի, Բեդրիխ Սմետանայի տուն-թանգարաններ։ Մասնակիցները հնարավորություն կունենան լինելու քաջարի զինվոր Շվեյկի «ՈՒ Կալիխա» ռեստորանում,  չեխական հանրահայտ Ստրապրամեն գարեջրի գործարանում, տեսնելու Ջոն Լեննոնի պատը, ամրոցներ, պալատներ և շատ ու շատ տեսարժան վայրեր։

Հանդիպումները եւ դասախոսությունները կթարգմանվեն հայերեն: Բոլոր մասնակիցները դասընթացի ավարտին կստանան Euro-Class հավաստագիր։

Ուսուցողական ծրագիրը նախատեսվում է անցկացնել 2013թ. Նոյեմբերի 4-14-ը և արժե 1090 եվրո։ Գնի մեջ ներառված են.

1. խմբի դիմավորումն օդակայանում և մեքենաներով հյուրանոց տեղափոխումը,
2. կեցությունը երեք կամ չորս աստղանի հյուրանոցում,
3. բոլոր նախաճաշերը,
4. բոլոր ճաշերը ռեստորաններում (դասախոսությունների օրերին հնարավոր է պատվիրել ճաշը դասախոսությունների սրահ),
5. լանչ դասախոսությունների օրերին,
6. բոլոր դասախոսությունների վճարները,
7. սրահի ու սարքավորումների վճարները,
8. ծրագրով նախատեսված ուղևորությունների ամենօրյա քաղաքային տրանսպորտի բոլոր տոմսերը,
9. թանգարանների մուտքի տոմսերը,
10. մեդիա կենտրոններ մուտքի տոմսերը,
11. գարեջրի գործարան մուտքի ու դեգուստացիայի տոմսերը,
12. Պրահա – Կարլովի Վարի միջքաղաքային տոմսը,
13. Պրահա – Կուտնա Հորա միջքաղաքային տոմսը,
14. Պրահա – Դրեզդեն միջքաղաքային տոմսը,
15. Պրահա – Վիեննա  միջքաղաքային տոմսը,
16. ծրագրով նախատեսված բոլոր ամրոցների, եկեղեցիների ու պալատների մուտքի տոմսերը,
17. հյուրանոցից օդակայան մեքենաներով տեղափոխումն ու խմբի ճանապարհումը Երևան:

Գնի մեջ ներառված ՉԵՆ

1. Երևան-Պրահա ինքնաթիռի տոմսի արժեքը
2. Շենգեն վիզայի ու ապահովագրության արժեքը
3. Երեկոյան ընթրիքները:

Չեխիայի կազմակերպիչների բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել նշված գումարի սահմաններում ապահովել բոլոր վերոնշյալ ծախսերի ներգրավումը գնի մեջ։ Հնարավոր է նաև հատուկ փաթեթ ապահովելով մասնակիցներին ազատել երկու անգամ Թբիլիսի՝ չեխական վիզա ստանալու համար մեկնելու պարտականությունից։  Մոտավոր հաշվարկներով ինքնաթիռի տոմսն ու վիզան կարժենան  500 եվրո ( + -):

Դիմումները կարող են ներկայացվել մինչեւ 21.09.2013թ.-ը:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ծրագրի համակարգող՝ Աննա Կարապետյանին  [email protected]
Ծրագրի հայաստանյան համակարգող` ՍառաՊետրոսյանին  [email protected]


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *