lilit_hovhannisyan

Իմ տեսանյութով փորձել եմ ներկայացնել մեդիայի իրավիճակը Հայաստանում եւ հորդորել բոլոր մարդկանց քննադատել եւ քննել այն ամենը, ինչ տեսնում են մեդիայում:

Դա ավելի կրթված կդարձնի բոլոր մարդկանց եւ կօգնի փոխել մեդիայի այսօրվա վիճակը:

Տեսանյութը փորձում է ապացուցել հանդիսատեսին, որ մեկնաբանությունը եւ իրերին նայելու տեսանկյունը իրականում շատ կարեւոր են: Տեսնում ենք, թե ինչպես կարող է միեւնույն տեսանյութը մատուցվել է տարբեր ձեւերով:

Այսպիսով տեսանյութը փորձում է ներկայացնել տեխնիկական մոնտաժման եւ փոփոխման կարեւորությունը, որը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր առարկա կարող է ստանալ ամբողջովին այլ իմաստ, եթե փոխենք մատուցման ձեւը:

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյանի այս աշխատանքը գրավել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի 3-րդ տեղը: