Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հունվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արհեստական բանականության (ԱԲ) կողմից ստեղծված տեսանյութը, որտեղ նա սպառնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ես հարգում եմ նախագահ Պուտինին, նա ուժեղ առաջնորդ է, բայց վատ խաղեր է խաղում։ Նա պետք է հիշի Սադդամ Հուսեյնի, Նիկոլաե Չաուշեսկուի և Մուամար Քադաֆիի ճակատագիրը։ Նրանք բոլորը մահացել են, Քադաֆին հետույք լոմ է խրվել։ Սարսափելի մահ էր, ասեմ ձեզ»,- իբրև ասել է Թրամփը:
Տեսանյութն ունեցել է ավելի քան 2000 դիտում։ Այն լայնորեն տարածվել էր ռուսական և ուկրաինական աղբյուրներում։ Այժմ Տիգրան Խզմալյանը հեռացրել է տեսանյութն իր ֆեյսբուքյան էջից, սակայն որևէ գրառում չի արել դրա՝ կեղծ լինելու վերաբերյալ։
Տեսանյութն առաջին անգամ տարածվել էր հունվարի 23-ին՝ ուկրաինական «База, это Хьюстон» տելեգրամ ալիքում, որը ստեղծում է բովանդակություն՝ օգտագործելով AI մոդելներ։ Սոցցանցերի նրանց էջերում քաղաքական առաջնորդների մասնակցությամբ նմանատիպ բազմաթիվ Deepfake-եր կան։
«База, это Хьюстон» տելեգրամյան ալիքը այս տեսանյութը տարածել էր ռուսերեն թարգմանությամբ։ Այն առավել արժանահավատ դարձնելու համար տեղադրել էր նաև ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի տարբերանշանը։ Կարճ ժամանակ անց ալիքը հրապարակել էր տեսանյութի անգլերեն՝ իբրև օրիգինալ տարբերակը։
Տեսանյութի կեղծ լինելը հաստատվել է նաև deepware.ai գործիքով։