Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող

Հայկական և միջազգային մամուլում լայնորեն տարածվել է տեսանյութ, որում գիշերային քաղաքը լուսավորվում է փայլատակումներից, որոնք ուղեկցվում են բարձր ձայներով։ Օգտատերերի մեծամասնությունը գրում էր, թե ռմբակոծվում է Ուկրաինայի արևելքում գտնվող Մարիուպոլ քաղաքը։ Որոշներն էլ վստահ էին, թե տեսանյութն արվել է Լուգանսկում։ Տեսանյութը տարածվել է Twitter-ում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Telegram-ում, կայքերում և այլուր։

 

Իրականում այս տեսանյութը նկարվել է 2021 թվականի հունիսի 28-ին՝ Ռուսաստանի Վոլժսկ քաղաքում, իսկ լսվող ձայներն ու երկնքում երևացող լույսերը ամպրոպի հետևանք են: Առաջին անգամ այն  հրապարկվել է TikTok-ում:

@mievgen13 #Природа#гроза#car#дождь #28.06.21#молния#взрыв ♬ оригинальный звук – MiEvgen823

 

EFE Verifica-ին հաջողվել է անձնական հաղորդագրությունների միջոցով զրուցել տեսանյութը տեղադրած կնոջ հետ, որը հաստատել է՝ ձայնագրությունը արվել է 2021 թվականի հունիսի 28-ին: Բացի դրանից, նա էլեկտրոնային փոստով ուղարկել է տեսանյութի ամբողջական՝ 33 վայրկյանանոց կադրերը:

2021 թվականի հունիսի 28-ի եղանակի տեսությունը Վոլժսկ քաղաում ևս փաստում է, որ այդ օրը ամպրոպ է եղել, իսկ երկինքը 22:00-ից ամպամած էր:

Օֆելյա Սիմոնյան