«Խորանալու թեմա» փոդքասթի նոր թողարկման մեջ Media.am-ի փաստեր ստուգող լրագրողներ Արշալույս Բարսեղյանն ու Կարինե Ղազարյանը քննարկում են Սևանի հիմնախնդիրը․ ինչու լիճը հայտնվեց ճահճացման եզրին, ինչքանով է հավանական Սևանի ճահիճ դառնալը ու ինչ է պետք անել նման ելքից խուսափելու համար։
Թեմայից օգնել են գլուխ հանել ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Գոռ Գևորգյանը։*
Այս թողարկումը ստեղծելիս մենք օգտվել ենք հետևյալ աղբյուրներից․
- «Արփա-Սևան», Հայկ Տիգրանյան, Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ
- «First report about toxic cyanobacterial bloom occurrence in Lake Sevan, Armenia», Gevorgyan, Rinke et al., International Review of Hydrobiology
- «Ի՞նչ է պետք իմանալ Սևանի խնդրի մասին. 10 փաստ», Media.am
- «Սևանից՝ Ամուլսար․ զրույց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ», Սիվիլնեթ
- «Սևանի ապօրինի տերերը․ ում տները կանցնեն ջրի տակ», fip.am
Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան
* Փոդքասթում ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը սխալմամբ ներկայացվել է որպես Կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն։ Ուղղումը կատարվել է 2020թ․ սեպտեմբերի 10-ին։