Դեպքի Վայրում․ Լուսինե Ոսկանյան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Փաստերի ստուգող Լուսինե Ոսկանյանը գրասենյակային լրագրող է, դաշտային աշխատանքներ գրեթե չի կատարում, նյութ հավաքելու համար դեպքի վայրից դեպքի վայր չի վազվզում։ Նա արդեն երեք տարի աշխատում է Փաստերի ստուգման հարթակում և ուշադիր հետևում լրահոսին, դուրս հանում կասկածելի տեղեկություններն ու պարզում դրանց ճշմարիտ կամ կեղծ լինելը։  




Աթոռին նստած լրագրության առաջին դրական կողմն ըստ մեր զրուցակցի իր գործընկերների հետ անըդնհատ կապի մեջ լինելն ու քննարկումներն են։ «Փաստերի ստուգման մեջ կարևոր է նյութը քննարկել տարբեր քաղաքական հայացքներ ու լրագրողական տարբեր փորձ ունեցող մարդկանց հետ, որոնք այս պահին աշխատում են Fip.am-ում»: 

Լուսինեն փաստերի ստուգումը համարում է այլ մակարդակի լրագրություն, որն ունի մեծ ազդեցություն և կարևոր արդյունք, թեև կարծում է՝ որքան էլ արագ կարողանա հերքել ցանկացած տեղեկություն, միևնույնն է, կեղծ լուրն ավելի շատ է տարածվելու։ 

Լուսինե Ոսկանյանը Fip.am-ի շենքում

«Գուցե անգամ մարդիկ կարդան ու ինձ հետ համաձայն չլինեն, բայց ես գիշերը հանգիստ կքնեմ, որովհետև մարդկանց մի մեծ խմբի հնարավորություն եմ տվել ընտրել ճշմարտության ու կեղծի միջև», – իր աշխատանքի առանձնահատկությունների մասին պատմում է Լուսինեն։ 

Փաստերի ստուգմամբ զբաղվելիս լրագրողները հաճախ կենտրոնանում են ինչ-որ մի ոլորտի վրա ու ցանկանում մասնագիտանալ դրանում, սակայն ըստ Լուսինե Ոսկանյանի, այդպիսով նրանք վիրավորում են լրագրողի կոչումը։ Իսկ վերջինս չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանք է։ 

Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի
Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *