Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» շարժումը տասը օրերի ընթացքում դարձավ ավելին, քան պարզապես ցույցերն ու հանրահավաքները: Քաղաքացիները փողոցներ են փակում, ոստիկանները՝ նրանց բերման ենթարկում, ձերբակալում շարժման առաջնորդներին: Մարդկանց գործողությունները միաժամանակ են ու քաղաքի տարբեր հատվածներում: Մեկ միասնական դեպքի վայր այլևս չկա, լրագրողները փորձում են բաց չթողնել զուգահեռ իրականացվող ակցիաները, ցուցարարների հետ քայլում են մայրաքաղաքի մի ծայրից մյուսը:
Շարունակում ենք ներկայացնել այս օրերին դեպքի վայրերում աշխատող լրագրողներին, որոնք ապահովում են «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» շարժման լուսաբանումը:
Շարքի առաջին մասն այստեղ է, երկրորդը՝ այստեղ:
Շարքը շարունակելի է:
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի