Ժամանակակից մեդիա միջավայրում գենդերային թեմաները հաճախ դառնում են միտումնավոր մանիպուլյացիաների և թիրախավորված հարձակումների առարկա։ 

Գենդերային ապատեղեկատվությունն ուղղակի ապատեղեկատվություն չէ, որը հնարավոր է ստուգել փաստերի ստուգման գործիքներով։ Այն գեներացվում է սեքսիստական կարծրատիպերի ամրապնդման միջոցով։ Փոխանցում է կեղծ կամ ապակողնորոշող տեղեկություններ գենդերային հարցերի կամ առանձին անհատների վերաբերյալ։ Գենդերային ապատեղեկատվության նպատակն է հեղինակազրկել,  լռեցնել և հանրային կյանքից դուրս մղել առանձին անհատների կամ արժեզրկել գենդերային հարցերին առնչվող թեմաները։

Լրատվամիջոցները, երբեմն, չնկատելով հնչած խոսքում առկա թաքնված կարծրատիպերը կամ մանիպուլյատիվ տեխնիկաները  կարող են վերահրապարկման միջոցով դառնալ գործընթացի մասնակից։

Քուիզը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) մշակած Գենդերային ապատեղեկատվության լուսաբանման  ուղեցույցի հիման վրա։ Ձեր պատասխանների արդյունքներն ու բացատրությունները կտեսնեք քուիզի վերջում։