2021.11.09,

Նյուսրում

Ամենաշատ դիտված հադորդումները․ 2021 երրորդ եռամսյակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն (ՀՌՀ)  ամփոփել է 2021-ի երրորդ եռամսյակի տեսալսողական հաղորդումների լավագույն վարկանիշային տասնյակները։

Լրատվական հաղորդումների (գլխավոր թողարկում) առաջատարը Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականն է, երկրորդը Հանրայինի «Լուրեր»-ը, երրորդը Շանթի «Հորիզոն»-ը։ Նման պատկեր էր նաև երկրորդ եռամսյակում։

Թոք շոու, քաղաքական, սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումներով առաջատարը Հանրային հեռուստաընկերությունն է՝ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», «Հարցազրույց Աստղիկ Սարգսյանի հետ», «Սպասիր ինձ Հայաստան» հաղորդումներն ամենադիտված են։ 

Ե՛վ հաղորդումների քանակով, և՛ դիտելիությամբ Հանրայինն առաջատար է նաև վավերագրական ֆիլմերի անվանակարգում։ Ամենադիտված տասը ֆիլմերից ինը հեռարձակվել են այս հեռուստաալիքով, մեկը՝ Ա-թիվի եթերով։

Այլ է պատկերը գեղարվեստական ֆիլմերի դեպքում, Արմենիա հեռուսաընկերությունն ապահովել է ամենադիտված 10 ֆիլմերը, որոնց մի մասը հայաստանյան արտադրության են` «Սուպեր մամա», «Սիրո գործակից», «Արև,սարեր ու սեր», «Եթե բոլորը» և այլն ։ Այս անվանակարգում որևէ հեռուստաընկերություն մրցակցային դաշտ չի ապահովել։

Իսկ ահա մարզական բովանդակության դեպքում թեև առաջատարը կրկին Արմենիա հեռուստաընկերությունն է, սակայն Հանրայինը լուրջ մրցակցություն ունի։ Արմենիա-ն հեռարձակել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասնակցությամբ Աշխարհի ֆուտբոլի առաջնության որակավորման փուլի հանդիպումները։ Հանրային հեռուստատեսությունը՝ Ամառային օլիմպիական խաղերը։

Հեռուսասերիալների դեպքում հիմնական մրցակցությունը Արմենիա և Շանթ հեռուստաընկերությունների միջև է։ Ամենադիտված երեք սերիալները՝ «Ծաղիկներ ձյան տակ 2», «Երդում», «Հերոսական նովելներ» եթեր են հեռարձակվում Արմենիայով։

Հումորային, ժամանցային հաղորդումներով առաջատար է Շանթ հեռուստաընկերությունը «Women’s club» նախագծով։ Սակայն անվանակարգի մնացած ինը հորիզոնականները զբաղեցնում է Արմենիայի սեփական արտադրությունը։

Դիտելիության տեսանկյունից բազմազան է խոհանոցային հաղորդումների վարկանիշը։ Թեև Հանրայինի «Պատրաստենք միասին» հաղորդումն առաջին հորիզոնականում է, սակայն լուրջ մրցակիցություն ունի Արմենիա և Շանթ հեռուստաալիքների «Աշխարհի համերով» և «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումների հետ։

Մանկական բովանդակությունը ևս բազմազան է, առաջին չորս հորիզոնականներում մրցակցում են Շանթ, Կենտրոն, Արմենիա, Հանրային հեռուստաընկերությունները։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *