Հայաստանում հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը: Փողոցներում այսօր կարող եք հանդիպել ոստիկանների, հատուկենտ մարդկանց զբոսանքի կամ գնումների գնալիս և շատ քիչ թվով լրագրողների և լուսանկարիչների:
Նրանց աշխատանքը կենսական անհրաժեշտություն է այն մարդկանց համար, ովքեր փակված են տանը, բայց կարիք ունեն հասկանալու՝ ինչ է կատարվում խանութներում, փողոցներում, հանրային սննդի կետերում, տրանսպորտում և այլ վայրերում:
Նրանց աշխատանքը ժամային առումով սահմանափակված չէ, լրագրողական վկայականներով շրջում են քաղաքում, զրուցում և ֆիքսում այն, ինչ հետաքրքիր է, տպավորիչ և հուզիչ:
Բացառությունը բուժհաստատություններն են, մեկուսարանները, որտեղ լրագրողները չեն կարող մուտք ունենալ և պատմել պատմություններ, որոնք ճշտելու կամ սեփական աչքով տեսնելու հնարավորություն չունեն:
Լրատվամիջոցներն աշխատում են այնքան, ինչքան հնարավոր է այս պայմաններում։ Գլխավորը՝ ռիսկի տակ չդնելով սեփական աշխատակիցների առողջությունը և աշխատանքը կազմակերպելով տնից:
Media.am-ը պարբերաբար խնդրում է մեդիադաշտի իր գործընկերներին՝ տրամադրել լուսանկարներ և ցույց տալ արտակարգ իրավիճակով պայմանավորված նոր աշխատանքային պայմանները: Առաջին շարքը հասանելի է այս հղումով:
Դուք էլ կարող եք դառնալ մեր հաջորդ շարքի մասնակիցը, եթե լուսանկար ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Նարեկ Ալեքսանյան, լուսանկարիչ, Հետք

Ամեն օր դրսում նկարում է՝ փորձելով մարդկանցից պահել սոցիալական հեռավորությունը. «Բայց մեկ-մեկ էն սուպեր մարիոյի խաղի նման, ինչ-որ ուրիշ պերսոնաժներ են գալիս ու պիտի փախչես իրանցից, որ չկպնեն: Երբեմն փողոցում մարդիկ տարօրինակ են նայում, որ հեռու եմ քաշվում իրանցից»:
Անուշ Մկրտչյան, լրագրող, Ազատություն ռադիոկայան
Գևորգ Թոսունյան, լրագրող, Հանրային հեռուստատեսություն
Անահիտ Մինասյան, լրագրող, Ուրբանիստա
Լիլիան Գալստյան, լուսանկարիչ, Panorama.am

Արտակարգ դրության օրերին Լիլիանը ոչ մի միջոցառման կամ իրադարձության ներկա չի լինում: Երբեմն շրջում է քաղաքում և լուսանկարներով պատմում քաղաքի կիսադատարկ ու խաղաղ առօրյայի մասին:
Ռոբերտ Զարգարյան, լրագրող, Ազատություն ռադիոկայան
Նանա Մարտիրոսյան, լրագրող, Սպուտնիկ Արմենիա
Լիլիթ Թանդիլյան, Վանուհի Ավագյան, Դավիթ Աղաբեկյան, լուրերի հաղորդավարներ, Երկիր Մեդիա

Լրատվական հաղորդման հաղորդավարները չեն կարող տնից աշխատել: Խմբագրությունում էլ հետևում են կանխարգելիչ խիստ միջոցառումներին:
Արթուր Ղահրամանյան, պրոդյուսեր, Factor.TV

Նա ժպտում է, որովհետև ազատված է ստուդիա հյուրեր կանչելու ծանր պարտականությունից: Այս օրերին նա մոնտաժողների թիմի անդամ է:
Քրիստինե Տեր-Մաթևոսյան, լրագրող, Էկոլուր

Երեխաների հետ աշխատող մայրիկներն ամենաշատն են սպասում բնականոն աշխատանքի վերադարձին 🙂
Արտակ Գևորգյան, օպերատոր, Հերմինե Բաղդասարյան, լրագրող, Հանրային հեռուստաընկերություն
Արթուր Դեվրիկյան, ռեժիսոր, Factor.TV-ի տեխնիկական բաժնի ղեկավար

Արթուրի ինքնամեկուսացումը առանց էքստրիմի չի կարող լինել: Ոչ մի միջազգային հետաքրքիր ուղիղ հեռարձակում նրա աչքից չի վրիպում:
Սոնա Հարությունյան, Սիրանույշ Պապյան, Թագուհի Հակոբյան, Քրիստինա Աղալարյան, Վով Մուշեղյան, լրագրողներ, Արտակ Եղիազարյան, պրոդյուսեր, Գոհար Հայրապետյան, Ժիրայր Ոսկանյան, հաղորդավարներ, 1in.am

1in.am-ում բոլորն աշխատում են խմբագրությունից, բարձր տրամադրությամբ և պահպանելով օրական հումորի պարտադիր չափաքանակը:
Գայանե Ասրյան