tv-monitoring-ethics

Լրագրողական էթիկան Հայաստանում ԱԺ ընտրությունների քարոզարշավի հեռուստատեսային լուսաբանման մոնիթորինգի մաս է դարձել:

Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) փետրվարի 15-ից դիտարկում է հինգ հեռուստաընկերությունների՝ «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Հ 1») լրատվական թողակարկումներն ու քաղաքական բանավեճերը: Ակումբը համապետական ընտրություններին լուսաբանման մոնիտորինգի տասնամյակների փորձ ունի, սակայն էթիկական կողմն առաջին անգամ է դիտարկում:  

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ դիտարկվող հեռուստաընկերությունները հետաքրքրված են՝ զանգահարել ու ճշտել են, թե երբ է սկսվելու մոնիթորինգը, էթիկական ինչ խախտումներ են քննվելու:

«Ուշադրության կենտրոնում են ինչպես լրատվամիջոցների և լրագրողների, այնպես էլ թեկնածուների կողմից էթիկական վարքականոնի խախտումները՝ մասնավոր կյանք, վիրավորական արտահայտություններ, խտրականություն, երեխաների օգտագործում, անհավասարակշիռ լուսաբանում, հավաստիություն և այլ»,-ասում է Բորիս Նավասարդյանը:

Մոնիթորինգի արդյունքներից բացի որոշ սուր դեպքեր ակումբը կներկայացնի առանձին, ամբողջական պատկերով: Քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին շաբաթական ամփոփումները զգոնության կոչ են լինելու և՛ լրատվամիջոցների, լրագրողների, և՛ թեկնածուների համար:

Բացի էթիկական խախտումներից, դիտարկվում է նաև առաջադրված թեկնածուների, նրանց նախընտրական ծրագրերի մասին լուսաբանումների հաճախականությունը, եթերաժամանակի ծավալը, պոզիտիվ, ներգատիվ և չեզոք լուսաբանումը:

«Որոշ վիճելի հարցերի դեպքում ակումբում քննարկվում ենք անցկացնում: Մեր նպատակն է ոչ  թե պատժել լրատվամիջոցներին կամ լրագրողներին, այլ օգնել նրանց բարձրացնել աշխատանքի որակը: Մեր աշխատանքն իր ազդեցությունն ունենում է դաշտի վրա»,- ասում է ակումբի նախագահը:

Ըստ Նավասարդյանի, կարևոր է թեկնածուների ակտիվությունը, երբեմն լինում են դեպքեր, երբ թեկնածուն իր պասիվության պատճառով քիչ է ներկայացվում եթերում, այստեղ լրատամիջոցը և լրագրողը պատասխանատվության կրել չեն կարող: «Նախորդ ընտրությունների ժամանակ մեր աշխատանքի գնահատականն էր նաև այն, որ որևէ քաղաքական ուժ կամ թեկնածու չբողոքեց իրեն տրամադրված եթերաժամանակից»:

Ակումբի կողմից իրականացվող մոնիթորինգի նախաքարոզչական շրջանն ավարտվել է մարտի 4-ին: Այս պահին ընթացքի մեջ է պաշտոնական քարոզարշավի մոնիթորինգը:

Գայանե Ասրյան