2016-i_amenaentertsvats_nyowtere

Հայաստանի համար 2016 թվականի նշանակալի իրադարձություններից երկուսը՝ ապրիլյան պատերազը ու ամռանը «Սասնա Ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հայկական մեդիայի օնլայն հարթակում ընդհանուր առմամբ ամենամեծ դիտումներն ունեն:

Դատելով կայքերի ներքին մոնիտորինգների արդյունքներից, հայ մեդիաօգտագործողների համար ամենազգայուն թեման բանակն է, Արցախի անվտանգությունը և ներքին խնդիրները: Մյուս կողմից, Հետք-ի պարագայում լավագույն հնգյակի երեք հոդվածները հետաքննություններ են:

Ներկայացնում ենք Aravot.am-ի, Armtimes.com-ի, A1plus.am-ի, Սիվիլնեթի, Հետք-ի, Մեդիամաքսի, News.am-ի և Tert.am-ի՝ Media.am-ին տրամադրած տվյալները՝ իրենց ամենաընթերցված նյութերի մասին:

Aravot.am

Armtimes.com

A1plus.am

Civilnet.am

Հետք

Մեդիամաքս

News.am

Tert.am

Կայքերի մի մասը մեզ են տրամադրել նաև իրենց յութուբյան էջերի մոնիտորինգի տվյալները: Դրանք էլ վկայում են, որ «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող իրադարձությունների ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև դրանց շրջանակներում քաղաքական հարցազրույցները ամենամեծ հետաքրքրությունն են գրանցել լսարանի մոտ:

Օրինակ A1plus-ի յութուբյան էջում 5 ամենաշատ դիտումներ ունեցող տեսանյութերը, առանց բացառության, Երևանի Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին են պատմում: Դրանք 6 օրվա տարբերությամբ՝ հուլիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում լրատվամիջոցի կողմից ապահոված ուղիղ եթերով հեռարձակումներն են:

Սիվիլնեթի յութուբյան ալիքում ամենաշատ դիտված նյութերը նույնպես ուղիղ հեռարձակումներ են՝ արված ՊՊԾ գնդի գրավման օրերին։

Aravot-ի լսարանի ուշադրության կենտրոնում են գտնվել ներքաղաքական այլ իրադարձություններ.

Գագիկ Աղբալյան