2016.03.14,

Նյուսրում

«Ազատությունը չչարաշահելը» մեդիայի գործն է. Դավիթ Հարությունյանի կարծիքը

Ընտրական նոր օրենսգրքում առաջարկված դրույթը, որ «նախընտրական քարոզարշավի ժամանակ չի թուլատրվում լրատվամիջոցների ազատության չարաշահում», նախագծի հեղինակների ենթադրությամբ, «պետք է կյանքի կոչվի ինքնակարգավորմամբ»:

Կարծիքը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փոխանցել է՝ «Տեսակետների խաչմերուկում» ( «Ազատություն» ռադիոկայան).

Հաղորդման հեղինակ և վարող Աննա Իսրայելյանի հարցին՝ «Կարո՞ղ եք բացատրել, թե որն է լրատվամիջոցների ազատության չարաշահումը, ինչպես է որոշվելու այդ չարաշահումը, ինչ պատասխանատվություն է կիրառվելու ազատությունը չարաշահող ԶԼՄ-ի դեմ», Դավիթ Հարությունյանը պատասխանել է.

«Ոչ բոլոր խախտումներն են, որ անպայման ենթադրում են սանկցիա: Շատ հաճախ գործում են այլ կարգավորիչ մեխանիզմներ, ինչպես օրինակ, վարքագծի կանոնները»:  

ԶԼՄ-ների «ազատության չարաշահում» հասկացությունը բացատրելիս Դավիթ Հարությունյանն օրինակ է բերել վերլուծական հաղորդումները, որոնք «շատ հաճախ ունենում են զուտ քարոզչական բնույթ» և որոնք «ֆորմալ առումով չեն ձևակերպվում որպես քարոզարշավի տարր»:

Լրագրողի դիտարկմանը, որ սրանից գրաքննության հոտ կարող է գալ, աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանել է. «Ամեն ինչ կարող է լինել, այդ իսկ պատճառով այստեղ չկա պետական որևէ պատժամիջոց: Սակայն ենթադրվում է, որ կանոնը պետք է լինի. օրենսդիրը կանոնը սահմանում է, իսկ թե ինչպես է կյանքի կոչվելու այդ կանոնը, ինձ թվում է՝ ինքնակարգավորմամբ»:

Ընտրական նոր օրենսգրքի՝ կառավարության հեղինակած նախագիծը,  ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում նախընտրական քարոզչությանը վերաբերող փոփոխությունների   նախագիծն Ազգային Ժողովում զեկուցելու համար կառավարության ներկայացուցիչ է նշանակված Դավիթ Հարությունյանը:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *