Դեպքի վայրում. Նարեկ Ալեքսանյան

author_posts/sona-kocharyan
Սոնա Քոչարյան
twiterfacebook

Լրագրող

Կրթությամբ բանասեր ու լրագրող Նարեկ Ալեքսանյանը մեդիա դաշտ մուտք գործեց մոտ երեք տարի առաջ:

Սկզբնական շրջանում «Հետք»-ի համար ասուլիսային ելույթները տեքստի էր վերածում, հետո եկավ կադրեր նկատելու ու նկարելու ժամանակը:

«Ձեռքումս ինչ-որ լուսանկարչական սարք հայտնվեց, ու սկսեցի լսելուց բացի նաեւ նկարել բանախոսներին։

Շուտով հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում են հենց այդ խոսող կերպարները, քան այն, ինչ նրանք ասում են։ Ավելի ուշ պարզեցի, որ փողոցներում մարդիկ է՛լ ավելի հետաքրքիր են՝ հատկապես ցույցերի, երթերի, հանրահավաքների ժամանակ»։

«Օբյեկտիվության տեսանկյունից չեմ կարծում, թե ֆոտոյի ու տեքստի միջեւ մեծ տարբերություն կա։ Ինչպես տեքստը կարող ես հարմարեցնել տեսակետիդ, նույն կերպ էլ տեսակետդ կարող ես արտահայտել ֆոտոյի միջոցով։ Օրինակ՝ մի անգամ Երեւանում երթ էր գենդերային հավասարության մասին օրենքի դեմ, ու իմ լուսանկարիչ գործընկերների մեծ մասն այն չնկարեց։

Իմ կարծիքով՝ այդ երթը հոմոֆոբիայի դրսեւորում էր, ու վերաբերմունքս լուսանկարներումս արտահայտեցի։ Ֆոտոռեպորտաժի արդյունքում քննարկումներ եղան, ու շատերը քննադատեցին մարդատյաց կոչեր հնչեցնողներին»:

Narek_Aleksanyan_1

«Ակցիաների ժամանակ ոստիկանների հետ շփումս սահմանափակ է, նրանց հետ բախումներից խուսափում եմ։ Ինձ համար առաջնայինը անհրաժեշտ կադրեր ստանալն է։ Իսկ փողոցում կատարվող իրադարձությունների ժամանակ, եթե արգելում են տվյալ տեղից նկարել, ոստիկանների հետ հինգ րոպե բանակցելու փոխարեն հեշտությամբ կարելի է շրջանցել ու այլ կետից նկարել, եթե նպատակը կադր անելն է»։

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *