Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
facebook-odnoklassniki

Հայաստանում ինտերնետ օգտագործողների 67%-ը գրանցված է տարբեր սոցիալական ցանցերում (Odnoklassniki, Facebook, Twitter եւ այլն):

Ընդ որում՝ Odnoklassniki-ի օգտատերերի թիվը 2011թ.-ի համեմատ անկում է ապրել (2011-ին այդ ռուսական սոցիալական ցանց Հայաստանից մուտք է գործել ինտերնետ օգտատերերի 81%-ը, 2013-ին՝ 65%-ը):

Facebook-ում հայաստանցիների թիվը երեք անգամ աճել է (12% 2011-ին եւ 33% 2013-ին):

Սրանք տվյալներ են «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանի (ՀՌԿԿ) կողմից իրականացված հարցումից:

Հարցվածների 51%-ն ասել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում ինտերնետից:

internet-arm-2013
Սոցիալական ցանցերից օգտվողների 90%-ն ասել է, որ այդ ծառայություններն օգտագործում է ընկերների հետ կապի մեջ լինելու համար, 41%-ը՝ լուսանկարներ, տեսանյութեր եւ երաժշտություն տեղադրելու, 54%-ը՝ տեղեկատվություն ստանալու, 3%-ը՝ իրենց արտահատվելու ազատության իրավունքը իրացնելու համար: 

Սոցիալական ցանցերից օգտվողների 13%-ն ասել է, որ սոցիալական ցանցերն օգտագործում է սոցիալական եւ քաղաքական նորություններ տարածելու համար: 2011-ին այս հարցին դրական էր պատասխանել հարցվածների 7%-ը:

Ցանցում տեսանյութեր է դիտում հայաստանցիների 59%-ը, վերբեռնում է՝ 10%-ը: Տեսանյութ դիտողների նախասիրություններն են երաժշտություն՝ 81%, զվարճալի տեսանյութեր՝ 63%, ֆիլմեր՝ 51%, նորություններ՝ 23%, սպորտ` 14%, քաղաքական բովանդակություն՝ 13%:

Հարցվածների միայն 6%-ն է ասել, որ ցանցում քաղաքական կամ սոցիալական բովանդակության հրապարակում է արել կամ մեկնաբանություններ է թողել:

2011-ին այս թիվը 3% էր:

political-comment-2013
Հայաստանում ինտերնետ օգտագործողների 70%-ն ասել է, որ օգտվում է ինտերնետի Chrome զննարկչից, 7%-ը` Opera-ից, 5%-ը՝ Firefox-ից, 3%-ը՝ Internet Explorer-ից: 15%-ն ասել է, որ չգիտի, թե ինչ զննարկչից է օգտվում:

Հայաստանում ամենատարածվածը Windows օպերացիոն համակարգն է՝ 80%, 1%-ն օգտագործում է Mac OS, 0,1%-ը՝ Linux: Հարցվածների 19%-ը տեղյակ չէ, թե ինչ օպերացիոն համակարգից է օգտվում:

Այս հարցման տվյալների չմշակված բազան հասանելի է ՀՌԿԿ-ի կայքում:

Գեղամ Վարդանյան