ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օր՝ փետրվարի 18-ին, լրագրողների համար «Թեժ գիծ» կգործի։ Նախաձեռնությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեինն է (ԽԱՊԿ)։
« 2013 թ. փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների լուսաբանման ընթացքում, եթե խախտվեն ձեր իրավունքները, զանգահարեք ԽԱՊԿ «Թեժ գծի» հեռախոսահամարներով` (010) 53-38-95, (093) 10-70-85, կամ գրեք էլեկտրոնային փոստի` [email protected] հասցեով: Մեր արագ արձագանքման խումբը կուսումնասիրի ստացված ահազանգերը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- ասվում է ԽԱՊԿ հայտարարության մեջ:
Ընտրական խախտումներին, նաեւ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերին հետեւում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ընտրական բոլոր խախտումների մասին տեղեկատվությունը հավաքվում է Դատախազության կայքում, հատուկ բաժնում։
Ոստիկանության կայքում հնարավոր է ներբեռնել ՀՀ ընտրողների ցուցակները եւ Ընտրատեղամասին կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի(ԿԸՀ) նիստերին կարելի է հետեւել օնլայն։ ԿԸՀ կայքում հեռարձակվելու են բոլոր նիստերը։