Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
elections-1998

Առաջին նախագահական ընտրությունները, որոնց մասին պատմել են Հայաստանի ոչ պետական հեռուստաընկերությունները, 1998թ.-ին էին: Այդ տարի արդեն եթեր ունեին «ԱՐ»-ը, «Արմենիա»-ն, «Ա1+»-ը:

Այն ժամանակ ակտիվ զարգանում էին մարզային հեռուստակայանները: «Ինտերնյուս»-ը մարզային եւ երեւանյան հեռուստաընկերությունների հետ համատեղ արտադրում էր ամենշաբաթյա «Ստորակետ» հաղորդաշարը:

Սյուժեն, որ ներկայացնում ենք, պատրաստել է «Ա1+»-ը: Այն պատմում է 1998թ.-ի  ընտրությունների առաջին փուլի մասին:

Իսկ այս ռեպորտաժը, որ նույնպես ընդգրկվել է «Ստորակետ»-ի թողարկման մեջ, պատրաստել են վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսության լրագրողները:

 

Գեղամ Վարդանյան