Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
hh-referendum-for-cover

Տանը 1988-ից 90-ականների սկզբների մամուլի փոքրիկ արխիվ ունեմ: Փորփրում էի ու հավաքեցի տարբեր տարիների «Հայաստանի Հանրապետություն», «Ավանգարդ», «Անկախություն» եւ «21» թերթերից նկարներ, քաղվածքներ, շապիկներ:

Անկախության 20-րդ տարեդարձի օրերին Media.am-ը հրապարապում է թերթերի սքան արած էջերը:

Լուսանկարների հեղինակներն էն Ռուբեն Մանգասարյանը, Աշոտ Մուրադյանը, Զավեն Խաչիկյանը, Վահան Քոչարը, Արմեն Մուրադխանյանը, Լեւոն Արսենյանցը եւ շատ-շատերը, ովքեր այդ տարիներին աշխատել են: «Ավանգարդի» 1989թ.-ի ամանորյա համարի պատասխանատուն լուսահոգի Այդին Մորիկյանն է:

Նկարներում մեր պատմությունն է ու նաեւ  մեր մամուլի պատմության մի մասը:

 

Գեղամ Վարդանյան