Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը մեդիագրագիտություն դասավանդողների համար։
 
Ձեռնարկը ուղեցույց է բոլոր ուսուցանողների համար․ այն առաջարկում է թեմատիկ և հարուստ գործիքակազմ ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող մասնագետներին, ակումբավարներին, խմբակավարներին, երիտասարդական աշխատողներին, ուսուցիչներին։
 
Ձեռնարկը պարունակում է 5 թեմատիկ բաժիններ, որոնք պատմում են դավադրության տեսությունների, սոցիալական ցանցերի և ինֆլուենսերների, քաղաքացիական ակտիվ մասնակցության և թվային գործիքների մասին, մի խոսքով, օգնում են հինգ մատի պես ճանաչել մեդիան։