Հանրակրթության նոր պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով՝ մեդիագրագիտությունը նախատեսվում է ինտեգրել դպրոցական տարբեր առարկաների ծրագրերում, դարձնել այն կրթության բաղադրիչ՝ տարբեր թեմաների մեջ ներառելով քննադատական մտածողության, աղբյուրների ստուգման, մեդիա նյութերի ստեղծման, գործիքների կիրառության և այլ  հմտություններ։ 
 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը առանձնացրել է 2021թ․ մեդիագրագիտության ինտեգրված դասի պլանների մրցույթում հաղթած և խրախուսական մրցանակներ ստացած նախագծերը, որոնք կարող են օրինակ լինել մյուս ուսուցիչների համար։ 
 
Դրանք համալրվում են այլ օրինակելի և հաջողված դասի/ուսումնական նախագծերի պլաններով, որոնք կարող եք մեզ ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեով՝ նշելով դպրոցը, ուսուցչին, առարկան, մեդիագրագիտության ինտեգրման նպատակը, մեթոդները, դասի բաղադրիչները և օգտագործվող նյութերը։ ՄՆԿ ընտրությամբ լավագույն աշխատանքները կներառվեն առցանց թղթապանակում։ 
 
Մեդիագրագիտության ինտեգրված դասի պլանների և ուսումնական նախագծերի օրինակները հասանելի են այս առցանց թղթապանակում: