Մեդիագրագիտության և կիբերանվտանգության համակարգչային խաղեր

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է երեք համակարգչային խաղ, որոնք կարող են օգտագործվել մեդիագրագիտության ուսուցման համար՝ ֆորմալ և ոչ ֆորմալ միջավայրներում։

Մեդիամարտ

«Հաղթի՛ր Մեդիամարտում և դարձի՛ր Մեդիամարդ»։

Այս խաղը նախատեսված է դպրոցական միջին և ավագ դասարանների աշակերտների համար և օգնում է սովորել մեդիագրագիտության հիմնական սկզբունքները, ծանոթացնում է մեդիայի պատմությանը, ներկայացնում մեդիայի տարբեր տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, լուրի կառուցվածքն ու լրատվության մեջ կիրառվող մանիպուլյացիաները, իսկ վերջում առաջարկում է գիտելիքը ստուգող հարցաշար։

«Մեդիամարտ» խաղը ՄՆԿ-ի մեդիագրագիտության դպրոցական ծրագրի մի մասն է, այն ստեղծվել է «Մեդիագրագիտություն» ուսուցչի ձեռնարկի թեմաների և նյութերի հիման վրա։

Լիտերատուսի արկածները

«Լիտերատուսի արկածները» մեդիագրագիտության ուսումնական խաղ է նախատեսված պատանիների համար, որ օգնում է զարգացնել տեղեկություններ գտնելու, դրանք վերլուծելու և ստուգելու, կեղծ ու հավաստի լուրերը տարբերելու հմտությունները, սովորեցնում է ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական միջավայրում: Խաղը հասանելի է ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և մի քանի այլ լեզուներով։

Ցանցառ

«Ցանցառ»-ը ինտերակտիվ կրթական խաղ է, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:  Այն նախատեսված է մեծահասակների համար, բայց կարող է կիրառվել նաև ավագ դասարաններում, բուհերում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *