Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Զառա Ղազարյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Այս շաբաթ գործարար և բլոգեր Սոնա Մանուկյանը ազգությամբ հնդիկ առաքիչի վերաբերյալ տեսանյութ հրապարակեց, որին արձագանքների շարքում շատ էր կիրառվում «ռասիզմ» բառը։ Հայաստանում հայտնի ու ազդեցիկ մարդիկ այդ տեսանյութը որակում են որպես ռասիստական։

«Այն ինչ հնչել է տեսանյութում` ռասիզմ է և ես կարծում եմ, որ մեր իրականության մեջ կարևոր է, որ մարդիկ սովորեն ընդունել սեփական սխալները, այլ ոչ թե թեման ավելի խորացնեն, ինչպես եղավ այս դեպքում»,- ասում է բլոգեր, լրագրող Զառա Ղազարյանը։