Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է երեք գրքույկ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական միջավայրում ﬔդիագրագիտություն դասավանդողների համար։ Դրանք ներառում են տեղեկություններ, օրինակներ, քննարկումների համար թեմաներ, վարժություններ ու մեթոդական խորհորդներ մեդիագրագիտություն դասավանդողների համար։

Մեդիագրագիտությունը տարրական ծրագրում։ Հեղինակ՝ Աստղիկ Բալայան

Մեդիագրագիտության այս ձեռնարկը տարրական ծրագրում դասավանդվող ուսուցիչներին օգնելու համար է: Ձեռնարկը ներառում է մեդիագրագիտությունը տարրական ծրագրում զարգացնելու մոտեցումներ, խաղային մեթոդներ և գործնական վարժություններ պարունակող դասերի օրինակներ:

Skip to PDF content

Մեդիագրագիտությունը գրադարանում։ Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Այս ձեռնարկ-ուղեցույցը ներկայացնում է նմուշային 4 մոդուլ, ինչպես նաև լրացուցիչ նյութերի, մեդիագրագիտության ձեռնարկների հղումներ, որոնց օգնությամբ գրադարանները կարող են մշակել սեփական ծրագրերը համայնքի տարբեր խմբերի հետ աշխատելու համար։

Skip to PDF content

Ճանաչել ու դիմագրավել ապատեղեկատվությանը․ դեպքերի քննարկում։ Հեղինակներ՝ Գեղամ Վարդանյան, Օֆելյա Սիմոնյան

Ձեռնարկը ներկայացնում է ապատեղեկատվության տարբեր տեսակների տարածման դեպքերի նկարագրություն, պատմում է, թե ինչպես ու ինչ գործիքակազմի կիրառմամբ են լրագրողները ստուգել փաստերը։ Գրքույկը գործնական աշխատանքների առաջարկներ է ներկայացնում, որոնք մեդիագրագիտություն դասավանդողները կարող են ներառել իրենց ծրագրերում։

Skip to PDF content