Հետազոտության նպատակն է հասկանալ, թե ինչպես են Հայաստանում տեղեկության սպառողները գտնում, տարածում, արժևորում և վստահելի համարում ինֆորմացիան, ուսումնասիրել տեղեկատվության առաջարկն ու պահանջարկը, ինչպես նաև վեր հանել խոսքի ազատությանն առնչվող սպառնալիքներն ու սահմանափակումները՝ քաղաքացիների և ԶԼՄ-ներում գործունեություն ծավալող անձանց տեսանկյունից։