Այս հետազոտությունն անցկացվել է հայաստանյան մեդիա աշխատողների շրջանում՝ տեղեկությունների ստուգման և ապատեղեկատվության հետ աշխատանքի կարիքները բացահայտելու նպատակով։ Հարցման և ֆոկուս խմբային  քննարկումների միջոցով ուսումնասիրվել են մայրաքաղաքային և մարզային մեդիայի ներկայացուցիչների փորձը, տեղեկությունների ստուգման ժամանակ հանդիպած  դժվարություններն ու դրանք հաղթահարելու մասին նրանց պատկերացումները։

Սույն հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հետազոտությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։ Հետազոտությունը կատարել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։