Թեև փոդքասթինգի ոլորտը Հայաստանում կարելի է համարել դինամիկ և զարգացող , այնուամենայնիվ առկա են մի շարք խոչընդոտներ և այս նոր մեդիայի ժանրը դեռևս ունի աջակցության կարիք։ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացմանն աջակցելու նպատակով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը իրականացրել է «Փոդքասթի սպառումը Հայաստանում․ հասարակական կարծիքի ուսումնասիրություն» հետազոտությունը, որի նպատակը փոդքասթինգի վերաբերյալ հանրության իրազեկվածության, լսարանի կարիքների և նախապատվությունների բացահայտումն է։