«Փոդքասթինգ. ձայնային պատումներ» դասընթացի ուսումնա-մեթոդական ձեռնարկը նախատեսված է բուհերում և ոչ ֆորմալ կրթական միջավայրում փոդքասթինգի վերաբերյալ մոդուլ-դասընթացների կազմակերպման համար։ Որպես այս թեմայով առաջին հայալեզու հրատարակությունը՝ ձեռնարկի նպատակն է տալ տեսական նյութ, գործիքներ, հանձնարարություններ, մեթոդաբանություն և գնահատման տրամաբանություն։ Ձեռնարկի հիմքում դասավանդման միջազգային փորձի ուսումնասիրությունն է և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած փոդքասթի դասընթացներում կիրառված մեթոդաբանությունը։