Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը պատրաստել է տեղեկատվական հուշաթերթիկ, որը նախատեսված է Հայաստանում ընտրական գործընթացների մասին պատմող լրագրողների համար։
Ընտրությունները լուսաբանող լրագրողները հուշաթերթիկի օգնությամբ ձեռքի տակ կունենան իրենց իրավունքների, պարտականությունների, գործունեության երաշխիքների և էթիկական սկզբունքների մասին օրենքները։
Հուշաթերթիկը պատրաստվել է դանիական International Media Support կազմակերպության աջակցությամբ։