Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Մերի Մինասյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մերի Մինասյանը կարևոր է համարում Հայաստանում երրորդ անձանց կողմի իրականացվող նախընտրական քարոզչությունը կարգավորելը։

«Կան անանուն կայքեր, սունկ կայքեր, մեդիա ձևացող պլատֆորմներ, որոնք մանիպուլյատիվ, քարոզչական կամ հակաքարոզչական բազմաթիվ նյութեր են տարածում։ Մենք չգիտենք, թե այդ գումարներն ում գրպանից են ծախսվում: Այդ էջերի, այդ նյութերի հետևում կա՞ն քաղաքական ուժեր, թե՞ ոչ, իրենք քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվա՞ծ են, թե՞ ոչ, այդ գումարները որտե՞ղից են գեներացվում՝ հայաստանյան միջավայրում, թե՞ Հայաստանից դուրս են գեներացվում այդ նարատիվները և շպրտվում հայկական մեդիա միջավայր և այստեղ էլ տարածվում։ Սա շատ կարևոր ուսումնասիրության հարց է»,- ասում է Մերի Մինասյանը։