Արտաքին և անվտանգության քաղաքականության երևանյան կենտրոնի վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի կարծիքով հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների հիմնական խոսույթը խաղաղությունն է։
«Իշխանությունները օգտագործեցին խոսույթ, որն իմ կարծիքով մերժվեց հատկապես քաղաքացիական հասարակության կողմից, որ եթե մեզ չընտրեք՝ կլինի պատերազմ։ Սա շանտաժ էր ձայներ հավաքելու համար»,- ասում է Դավիթ Պետրոսյանը։