Սուրդոմանկավարժ, Հայաստանի խուլերի միավորման անդամ Աստղիկ Ալավերդյանը պատմում է, որ Հայաստանում լսողության խնդիր ունեցող հազարավոր մարդիկ պատշաճ կերպով մեդիա սպառելու խնդիր ունեն։ Ժեստերի լեզվի ուղեկցությամբ հասանելի լրատվական հաղորդումների, կրթական ու զվարճալի ծրագրերի, ֆիլմերի քանակն ու ընտրությունը խիստ սահմանափակ է։
Լսողության խնդիր ունեցողը պետք է սպասի այն լրատվական թողարկմանը, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում ընտրողների համար։
Խուլերը ստիպված են դիտել այն ֆիլմերը, որոնց համար հասանելի է իրենց մայրենի լեզվով թարգմանություն։ «Շատ մարդիկ ցանկանում են հին հայկական ֆիլմեր դիտել, բայց չկան թարգմանություններ։ Կամ ժեստերի լեզվով չկան զարգացնող ֆիլմեր»,- ասում է Աստղիկը։