Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ռիմա Գրիգորյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Ընտրական շրջանում Ֆեյսբուքում քաղաքական գովազդի ծավալն աճում է։ Ինֆոքոմը հրապարակել է հոդվածաշար, որտեղ ներկայացրել է դեպքերը, երբ Ֆեյսբուքում տարբեր էջեր գովազդ են հրապարակել՝ առանց «քաղաքական գովազդ» նշումի։

Առաջին հոդվածը պատմում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին աշխատող ֆեյսբուքյան նմանատիպ էջերի մասին։

Հոդվածի հեղինակ Ռիմա Գրիգորյանը պատմում է, թե ինչպես են երկու ամիս տևած մոնիտորինգի միջոցով հայտնաբերել բազմաթիվ դեպքեր, երբ Ֆեյսբուքի կանոնները շրջանցելով՝ ՔՊ-ի օգտին քաղաքական գովազդ է շրջանառվել։ Հայտնաբերվել է նաև ՔՊ-ի դեմ վճարովի բովանդակություն, որը խախտում է Ֆեյսբուքի կանոնները։