Լրագրողական համայնքը ապրիլի 2-ը նշում է որպես «Փաստերի ստուգման միջազգային օր»։ Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի խմբագիր Անի Գրիգորյանը պատմում է CivilnetCheck-ի աշխատանքի մասին։
«Մեր աշխատանքը ցանկալի չէ որոշակի դերակատարների համար, որոնք զբաղվում են մանիպուլյացիաներով, որոնք իրենց խոսքում օգտագործում են խեղաթյուրված փաստեր։ Բայց մենք հասկանում ենք, որ աշխատում ենք հանրության համար ու չնայած մեղադրանքներին ու հարձակումներին, մենք անելու ենք լավագույնը հանրությանը ստուգված փաստեր տրամադրելու համար։ Հատկապես հաշվի առնելով նախընտրական շրջանը, երբ ունենք ապատեղեկատվության մեծ հոսք ներսում և ունենք ապատեղեկատվության ու հարձակումների հոսք դրսից»,- ասում է Անի Գրիգորյանը։