Անցած դեկտեմբերին «Հետք»-ի հրապարակած «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» հոդվածը լայնորեն քննարկվեց սոցիալական մեդիայում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հրապարակեց տվյալներ այն մասին, որ նույն գումարով կառուցապատողից այլ գնորդներ ևս կարողացել են տներ գնել։
«Հետք»-ի լրագրողները մոտ երկու ամիս աշխատանքից հետո հրապարակեցին «Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը» հետաքննությունը։ Արմեն Ղազարյանը երկու հոդվածների հիմնական հեղինակներից է։ Նա պատմում է, թե ինչ կանխավարկածներ են ունեցել հոդվածների վրա աշխատանքի ընթացքում ու թե դրանցից որն ու ինչքանով է հաստատվել։