«Ինֆոքոմ»-ի «Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը» հետաքննությունը պատմում է 2023թ․-ին Երևանի ավագանու ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մասին։
Հոդվածի հեղինակ, լրագրող Լյուսի Մանվելյանը պատմում է, թե ինչպես են իրենք բացահայտել, որ «ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով»։