Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ara-Shirinyan
Արա Շիրինյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

«Հանրային հեռուստաընկերությունը Յություբում իր ալիքի օգնությամբ տարեկան 85 հազար ԱՄՆ դոլար գումար է աշխատում»,- պատմում է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։

Նա տեղեկացնում է, որ ընդհանուր կոմերցիոն աղբյուրներից 2023թ․-ին Հանրային հեռուստատեսությունը 700 միլիոն դրամի եկամուտ է գեներացրել։

«Այդ գումարը հիմնականում ծախսվում է տեխնիկական վերազինման համար, քանի որ մեր բյուջեով այդ ծախսը նախատեսված չէ»,- ասում է Արա Շիրինյանը։