Ուկրաինական Kyiv Independent-ի զարգացման գլխավոր տնօրեն Զախար Պրոցիուկը պատմում է, թե ինչպես են իրենք կարողանում զարգացման ռազմավարություն մշակել ընթացող ռուս-ոիկրաինական պատերազմի պայմաններում։
«Մենք հաջողակ ենք, որովհետև շատ ենք գնահատում մեր ընթերցողների աջակցությունը։ Kyiv Independent-ը հիմնականում ֆինանսավորվում է ընթերցողների կողմից։ Ունենք բաժանորդագրության և նվիրատվությա մոդելը։ Ունենք մոտ 9000 բաժանորդներ, որոնք մեզ ամեն ամիս աջակցում են։ Եւ ընդհանուր ավելի քան 40 հազար մարդ ֆինանսապես աջակցել է մեզ՝ կամ եզակի անգամ կամ ամսական կտրվածքով»,- պատմում է Զախարը։