Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Օլգա Գուժվան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

IWPR-ի Ուկրաինայի ձայնը ծրագիրը լրագրողներին օգնում է օգտակար լինել պատերազմի հանցագործությունների փաստաթղթավորման գործընթացում։

«Մենք գիտենք որ պատերազմում լրագրությունն ու լրագրողները շատ կարևոր են, որովհետև երբեմն նրանք կատարվող հանցագործությունների միակ վկաներն են»,- ասում է ծրագրի ղեկավար Օլգա Գուժվան։

Նա պատմում է, որ Ուկրաինայում արդեն գրանցված է պատերազմի հանցագործության ավելի քան 54 000 դեպք, որոնք դասակարգված են ու պատրաստ են դատարան ուղարկվելուն։