Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ռուբեն Եսայանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Սոցիալական ցանցերի տասնյակ հազարավոր հայաստանցի ու ազգությամբ հայ օգտատերեր Հայաստանի վրա Ադրբեջանի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած հարձակման վերաբերյալ տեղեկատվական արշավ են իրականացնում։ Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը այդ արշավը համակարգողներից մեկն է։

Նրա կարծիքով հակամարտությունների, պատերազմի ժամանակ արժե ոչ թե փակել սոցիալական ցանցերը, այլ օգտագործել ցանցի ներուժը օգտակար աշխատանք անելու համար։